Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյան. Լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում

Նիկոլ Փաշինյան. Լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում
09.06.2020 | 22:50

Համոզված ենք, որ հակահամաճարակային պայքարի համատեքստում լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում և այն էականորեն կուժեղանա: Կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ, այսօր ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա և բարձրանում է: Դժգոհությունների մասով ամեն օր ավելի քիչ ահազանգեր ենք ստանում: Ընթացիկ այս իրավիճակում դիտարկումներ ենք կատարում, և բոլոր անհրաժեշտ որոշումները, այդ թվում՝ ֆինանսական, կկայացվեն», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ